Not Selected

«Ուրարտու»-«Նոա». դիմակայության պատմություն

22/11/2019

Հայաստանի Բարձրագույն խմբի 14-րդ տուրի շրջանակներում վաղը «Ուրարտուն» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Նոային»: 

Անցկացրած վերջին 5 հանդիպումներում թիմերը 2-ական անգամ են առավելության հասել միմյանց նկատմամբ, մեկ անգամ էլ գրանցվել է ոչ ոքի արդյունք՝ 1:1 հաշվով:

Առաջնության վերջին 2 հանդիպումներում թիմերը մրցակիցների նկատմամբ հաղթանակներ են տոնել. «Ուրարտուն» 4:2 հաշվով հյուրընկալվելիս հաղթել է «Գանձասարին», «Նոան» էլ սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտության է մատնել «Լոռիին»:

Հիշեցնենք, հյուրընկալվելիս «Նոան» վերջին անգամ հաղթանակ է տոնել առաջնության 8-րդ տուրում՝ «Փյունիկի» նկատմամբ:

«Նոան» այս պահին մրցաշարային աղյուսակում 6-րդն է՝ 20 միավորով, «Ուրարտուն» հավաքած 15 միավորով 8-րդ տեղում է:

Հանդիպումը կմեկնարկի վաղը՝ 18:00-ին, «Ուրարտու» մարզադաշտում: