Not Selected

Առաջին խումբ, 15-րդ տուր. «Ուրարտու-2» - «Ալաշկերտ-2»

28/11/2019

Default Image

Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 14-րդ տուրում «Տորպեդոյի» նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո «Ուրարտու-2-ը» գրեթե մեկ ամիս անց արդեն 15-րդ տուրի շրջանակներում կրկին տանը հյուրընկալում է «Ալաշկերտ-2»-ին:

Այս ակումբի հետ հանդիպումների վիճակագրությունը մեր օգտին է: Սկսած 2016/17թթ մրցաշրջանից՝ առաջնության 10 խաղերից 5-ում մենք հաղթանակ ենք տոնել, 2 անգամ առավելության է հասել «Ալաշկերտ-2-ը», 3 խաղում էլ թիմերը մեկական միավորներ են վաստակել: Խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը նույնպես մեր ակումբի օգտին է՝ 13-6:

Հերթական հանդիումն այս թիմերի միջև կկայանա այսօր՝ նոյեմբերի 28ին, ժամը 17:30-ին, «Ուրարտուի» 2-րդ մարզադաշտում: