«Ուրարտու» ՖԱ-ի հայտարարությունը

  • 2019-11-28 12:42:40

Ինչպես հայտնի է, մի քանի ֆուտբոլային ակումբներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի վերաբերյալ, որի օրակարգում դրված է ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրության հարցը:

«Ուրարտու» ՖԱ-ը հայտնում է իր լիովին աջակցությունը ակումբների պահանջին ու ևս մեկ անգամ ընդգծում ՀՖՖ նիստին մասնակցելու իրավունք ունեցող անդամների ցանկի վերանայման կարևորումը, ներառյալ այն անդամների, որոնք ուղղակիորեն գտվում են կառավարչական կախվածության կամ ազդեցության մեջ ՀՖՖ-ից:

Մեր կարծիքով, ֆուտբոլային պրոֆեսիոնալ կազմի ձևավորումը հնարավոր է միայն օրինական և լեգիտիմ ճանապարհով՝ հիմնված արդարության ու հավասար ընտրական իրավունքի սկզբունքի վրա: Այս ամենից հետևում է, որ ընտրելու իրավունք պետք է ունենան միայն այն անձինք, որոնք ակտիվ ֆուտբոլային գործունեություն են ծավալում, ուստի և պետք է լինեն իրավազոր մասնակցելու ընտրություններին հավասար հիմունքներով: Հետևաբար, մենք կարծում ենք, որ ՀՖՖ կանոնադրական նպատակների իրականացումը հնարավոր է միայն ՀՖՖ անդամների ցուցակների վերանայման ու ՀՖՖ-ում ընտրության իրավունքի վերականգնման շնորհիվ:

Միայն դրանից հետո է հնարավոր ինչպես նախագահի, այնպես էլ Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը: