14-րդ տուր. «Ուրարտու-2» - «Տորպեդո»
05/11/2019Վաղը, ՀՀ ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Ուրարտու-2-ը» ուժերը կչափի «Տորպեդոյի» հետ:
Նախորդ տուրում «Ուրարտու-2-ը», հյուրընկալվելով «Վանին», պարտվեց՝ 2 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը: «Տորպեդոն» էլ սեփական հարկի տակ պարտություն կրեց «Ալաշկերտից»:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:30-ին, «Ուրարտու» մարզադաշտում: