Not Selected

«Վեստ Արմենիա»-«Ուրարտու-2» 5-2

02/12/2019

Default Image

Հայաստանի առաջին խմբի առաջնության 17-րդ տուրում «Ուրարտու-2-ը» Ձորաղբյուրի մարզահամալիրում հյուրընկալվել էր առաջին հորիզոնականն առաջնությունում «Լոկոմոտիվի» հետ կիսող «Վեստ Արմենիային»: Հանդիպումն ավարտվեց 5:2 հաշվով՝ հօգուտ «Վեստ Արմենիայի»: Գոլառատ խաղում «Ուրարտու-2-ը» միավորներ կորցրեց, բայց մրցաշարային աղյուսակում դեռևս շարունակում է ընթանալ 6-րդ հորիզոնականում:

Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի կրկին հյուրի կարգավիճակում և ուժերը կչափի «Անիի» հետ: Հիշեցնենք, այս թիմը վաստակած ընդամենը 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ինՓյունիկի մարզաբազայում: