Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

20/12/2019

 

Հարգելի ֆուտբոլասերներ,

ցանկանում ենք տեղեկացնել, որ ս․թ-ի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահական ընտրություններում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սատարելու է իր իսկ առաջադրած թեկնածու Արմեն Մելիքբեկյանին։

Հաշվի առնելով վերջին շրջանում առկա ակտիվությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրության շուրջ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կոչ է անում քվեարկությանը մասնակից բոլոր անդամներին՝ որոշումներ կայացնելիս առաջնորդվել բացառապես ֆուտբոլային նկատառումներով և ընտրություն կատարելիս մտածել հայկական ֆուտբոլի ապագայի մասին, բացառելով անցյալի վերադարձը, որը իրատեսական է թվում Թովմաս Գրիգորյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում։

Մենք լիահույս ենք, որ այս ընտրությունը կանցնի առանց ինտրիգների ու միտված կլինի հայկական ֆուտբոլի առաջընթացին։