Not Selected

ԱՄԱՆՈՐՅԱ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ

25/12/2019

Դեկտեմբերի 25-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տոնական եռուզեռ էր։ Ակադեմիայի ամենափոքրիկ ֆուտբոլիստների համար կազմակերպվել էր միջոցառում՝ Ձմեռ պապի ու Ձյունանուշի մասնակցությամբ։

Հանդիսությանը ներկա էին նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Նարեկ Պետրոսյանը, Հակոբ Հակոբյանը և Կարեն Մելքոնյանը։

Մանուկների համար կազմակերպվել էին խաղեր, հանելուկներ ու վիկտորինաներ, որոնցում իրենց անմիջական մասնակցությունն ունեցան նաև բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները։

«Երեխաների դեմքի ուրախությունն ու տրամադրությունը վկայում է այն մասին, որ միջոցառումը ստացվեց։ Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված։ Երեխաները շատ ուրախ էին, իրենց շատ լավ էին զգում։ Տեսան Ձմեռ պապին, խաղացին մեր խորհրդանիշ առյուծի հետ ու նվերներ ստացան։ Ուզում եմ, որ եկող տարում բոլոր երեխաները լինեն առողջ ու երջանիկ»,- մեզ հետ զրույցում նշեց Հակոբ Հակոբյանը։

Մասնակից երեխաների ծնողներից մեկն էլ իր հերթին ասաց․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ուրարտու» ակումբին՝ երեխաներին նման միջոցառման մասնակից դարձնելու և նրանց օրը տոնի վերածելու համար։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, իսկ Ձմեռ պապի ներկայությունն ու հանձնած նվերները էլ ավելի ոգևորեցին նրանց։ Թող այս ուրախ տրամադրությունն ու ժպիտները մշտապես լինեն մեր երեխաների ուղեկիցը»։

Տոնակատարությունն ավարտվեց միասնական լուսանկարով:

Ստորև ներկայացնում ենք միջոցառման ֆոտոշարքը․