Not Selected

 ԵՎԳԵՆԻ ԿՈԲԶԱՐԻ ԳՈԼԸ ՃԱՆԱՉՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

29/12/2019

Default Image«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքէջում դեկտեմբերի 28-ին ավարտվեց  2019/20թթ.  մրցաշրջանի առաջին հատվածում «Ուրարտուի» հեղինակած լավագույն գոլի քվեարկությունը։

Ամենից շատ ձայները ստացել է առաջնության 10-րդ տուրում Եվգենի Կոբզարի՝  Գյումրիի «Շիրակի» դարպասն ուղարկած գեղեցիկ ու հնարամիտ գոլը։

Երկրորդ տեղում Խուան Ազոկարն է` իր անսպասելի «կրակոցով», իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վահագն Այվազյանն իր թնդանոթային հարվածով։

Ստորև ներկայացնում ենք քվեարկության արդյունքում ձևավորված թոփ-3 լավագույն գոլերը․