Not Selected

«ՈՒՐԱՐԱՏՈՒՆ» ՄԻԱՑԱՎ “BE HAPPY” ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

30/12/2019

Default Image

Դեկտեմբերի 21-ից սկիզբ է դրվել “Be Happy” բարեգործական նախաձեռնությանը։  Հյուսիսային պողոտայում տեղադրված տոնածառի տակ  յուրաքանչյուրը նվերներ ու բարեմաղթանքներ թողնելու հնարավորություն ունի։ Հավաքված բոլոր նվերները ուղարկվելու են Հայաստանի տարբեր հատվածներում ապրող և այդ իրերի կարիքն ունեցող մարդկանց։

Դեկտեմբերի 30-ին այս նախաձեռնությանը միացավ նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։ Մարզիչներ Արամ Հակոբյանի և Վալերի Ալեքսանյանի գլխավորությամբ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները նախ նվերներ դրեցին նախատեսված արկղիկների մեջ, ապա՝ իրենց բարեմաղթանքներն ուղղեցին կարիքավորներին։ 

«"Be Happy" նախաձեռնությունը միջոցառում է, որն ուղղված է բոլոր այն մարդկանց ու երեխաներին, որոնք նվերներ գնելու կամ ստանալու հնարավորություն չունեն։ Մեր միջոցով յուրաքանչյուր անհատ կարող է նվիրատվություն կատարել ցանկացած իր։ Մենք էլ դրանք անպայման տեղ կհասցնենք։ 

ՈՒրախ ենք, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միացել է մեր նախաձեռնությանը։  Մենք պարտավորվում ենք այն հանձնել բոլոր այն երեխաներին, որոնք սրտի տրոփյունով սպասում են դրանց»,- մեզ հետ զրույցում նշեց նախաձեռնության համակարգող Եփրեմ Սարուխանյանը։

Հավելենք, որ նախաձեռնությունը իրականացվելու է մինչև հունվարի 13-ը և յուրաքանչյուր մարդ կարող է իր մասնակցությունն ունենալ։

Ստորև ներկայացնում ենք միջոցառման ֆոտոշարքը և տեսանյութը․