Not Selected

«Ուրարտու-2»-ը ջախջախեց «Անիին»` 12-0 հաշվով

06/12/2019

Default Image

Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության այս տարվա վերջին՝  18-րդ տուրում «Ուրարտու-2-ը»  հյուրընկալվեց «Անիին»: Հանդիպումն ավարտվեց 12-0 հաշվով՝ հօգուտ մեր տղաների: Այս խաղից հետո «Ուրարտու-2»-ը վաստակած 30 միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացավ 6-րդ հորիզոնական:

7 գոլի(սեպտա-տրիկ) հեղինակ դարձավ թիմի հարձակվող Էրիկ Պետրոսյանը, դուբլ ձևակերպեց Սամվել Հակոբյանը, մեկական գոլերով էլ աչքի ընկան Կարեն Մելքոնյանը, Արսեն Եղիազարյանը և Գևորգ Տարախչյանը:

Երևան, «Փյունիկ» մարզադաշտ

Հանդիպման ֆոտոռեպորտաժը և տեսությունը՝ ստորև.