Not Selected

«ԱՐՄԱՎԻՐԸ» ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ «ՈՒՐԱՐՏՈՒ»-ՈՒՄ

13/01/2020

Default ImageՌուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգան ներկայացնող «Արմավիրը» նախապատրաստական փուլերից մեկն ավանդույթի համաձայն կանցկացնի «Ուրարտու» մարզահամալիրում։

Երևանում Արսեն Պապիկյանի գլխավորած թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի հունվարի 19-ից մինչև փետրվարի 2-ը:

Այդ ընթացքում ռուսական ակումբը ստուգողական երեք հանդիպում կանցկացնի։ Հունվարի 24-ին «Արմավիրը» կխաղա «Ուրարտուի» հետ, հունվարի 28-ին՝ «Վանի», իսկ փետրվարի 1-ին՝ «Ալաշկերտի» հետ։