Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

16/01/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Եվգենի Բուդնիկը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը: 

Ակումբը շնորհակալություն է հայտնում 29-ամյա հարձակվողին՝ անցկացրած հանդիպումների ու ցուցաբերած արդյունավետության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

Հավելենք, որ Եվգենի Բուդնիկը «Ուրարտու» էր տեղափոխվել 2019-ի սեպտեմբերին: Ակումբի կազմում նա անցկացրել է 11 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ: