Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐԻՆ

17/01/2020

Հայաստանում առաջին անգամ կայանալու է Կանանց ֆուտզալի բաց մրցաշար: Այն անցկացվելու է տարիքային երկու առաջնություններում՝ Մ-15 տարեկաններ և բարձրագույն խումբ: «Ուրարտուն» երկու առաջնություններում էլ մասնակցություն է ունենալու:   

Հունվարի 15-ին տեղի ունեցավ մրցաշարի վիճակահանությունը, որտեղ մասնակից 23 թիմերն իմացան իրենց մրցակիցներին:

Բարձրագույն խմբի առաջնության Բ խմբում «Ուրարտու-աղջիկներ-1» թիմի մրցակիցներն են՝ «Լոկոմոտիվ-աղջիկներ-1», «Ալաշկերտ-աղջիկներ», «Շիրակ-Հոմենմեն», «Արարատ-աղջիկներ-1» թիմերը:

Մինչև 15 տարեկանների մրցաշարի Ա խմբում հանդես եկող «Ուրարտու- աղջիկներ-2» թիմը կխաղա «Նիկարմ Իջևանի», «Լոկոմոտիվ աղջիկներ-2-ի» և «Նիկարմ Այգեհովիտի» հետ:

Մրցաշարի մեկնարկից առաջ զրուցել ենք թիմի մարզիչ Գայանե Ավագյանի հետ.

ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՍԻՆ

«Ինչպես գիտենք շուտով մեկնարկում է Կանանց ֆուտզալի բաց մրցաշարը: Մենք հանդես ենք գալու երկու թիմով՝ մինչև 15 տարեկանների և 15-ից բարձր: Սպասելիքներն ու տրամադրվածությունը միայն հաղթական են»:

ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մրցակիցներին որոշակիորեն ծանոթ ենք: Մի մասի հետ հասցրել ենք խաղալ Բ խմբի առաջնությունում: Ա խմբում հանդես եկող մրցակիցներ էլ ունենք, որոնց հետ խաղալու է արդեն մեր բարձր տարիքային խումբը:

Նշեմ, որ բարձրագույն խմբում ընդգրկված են նաև մեր վետերանները, որոնք նախկինում խաղացել են ֆուտբոլ, ես և Քնարիկ Գրիգորյանը նույնպես մասնակցելու ենք»։

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մրցաշարի առաքելությունը կանանց ֆուտբոլը Հայաստանում զարգացնելն ու ավելի ճանաչելի դարձնելն է, իսկ մեր նպատակը հաղթելն է: Մարտական ենք տրամադրված: Մրցաշարը շարունակվելու է մինչև մարտ, իսկ դրանից հետո սկսելու ենք պատրաստվել Հայաստանի առաջնությանը» ։

Մրցաշարը կմեկնարկի հունվարի 19-ին։ Խմբային փուլի խաղերը կկայանան ֆուտբոլի ակադեմիայում, իսկ փլեյ-օֆֆ փուլը՝ Չարենցավան քաղաքում։