Not Selected

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԳՈՀ ԵՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՑ»

18/01/2020

Տարվա առաջին ստուգողական խաղում «Ուրարտուն» հաղթեց «Լոկոմոտիվին» 3-0 հաշվով: Հանդիպումից հետո մեր հարցերին պատասխանեց «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը.

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Որակական առումով վատ հանդիպում չստացվեց: Իրենց լավ դրսևորեցին հատկապես այն տղաները, ովքեր խաղացին երկրորդ խաղակեսում: Մենք խաղացինք երկու տարբեր կազմերով: Երկրորդ կեսում խաղաժամանակ էր տրվել երիտասարդներին: Այդ տղաները նարջնագույն մարզաշապիկով ասես հայ «հոլանդացիները» լինեին: Առաջին կեսում խաղում էինք մեր օպտիմալին մոտ կազմով, նրանցից ավելին էի ակնկալում, բայց ես գոհ եմ, որ երիտասարդները նման որակյալ ֆուտբոլ խաղացին»:

ՕՍԻՊՈՎԻ ՈՒ ՄՅՈՒՍ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Օսիպովն այսօր կատարում էր թիմի ավագի պարտականությունները: Այս պահի դրությամբ  տեսնում են նրան, որպես թիմի ավագ: Ես ինքս եմ ընտրում թիմի ավագներին: Նա վառ արտահայտված առաջնորդ է: Հասկանում ու զգում է խաղը, զգում է թիմակիցներին: Առաջին կեսում նա, Բարեղամյանը, Մարկո Բրտանն ու Խուան Ազոկարն այն ֆուտբոլիստներն էին, որոնք իրենց խաղամակարդակին մոտ ֆուտբոլ ցուցադրեցին, համենայն դեպս այս պահի համար: Ես գոհ եմ» :