Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԼՈԿՈՄՈՏԻՎ» 3-0

18/01/2020

Տարվա առաջին ստուգողական խաղում «Ուրարատուն» ուժերը չափեց Առաջին խումբը ներկայացնող «Լոկոմոտիվի» հետ: Հանդիպման հաշիվը բացվեց 23-րդ րոպեին, ձախ եզրից հետևեց փոխանցում դեպի տուգանային հրապարակ, իսկ վրա հասած Սեմյոն Սինյավսկին գնդակն ուղղեց դեպի դարպասը՝ 1-0:

Մինչև ընդմիջում «Ուրարատուի» ֆուտբոլիստներին հաջողվեց երկրորդ գնդակը խփել: 45-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Խուան Ազոկարը:

Երկրորդ խաղակեսում Ալեքսանդր Գրիգորյանը փոխեց կազմը և խաղալու հնարավորություն տվեց երիտասարդներին ու փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներին:

Խաղի վերջնամասում «Ուրարատուին» հաջողվեց խփել նաև 3-րդ գոլը: Աչքի ընկավ թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը:

Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումն «Ուրարտուն» կանցկացնի «Վեստ Արմենիայի» հետ: Խաղը կկայանա հունվարի 21-ին՝ «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը 16:00-ին:

 

«Ուրարտու» - «Լոկոմոտիվ» 3-0

1-0 Սեմյոն Սինյավսկի (23’), 2-0 Խուան Ազոկար (45’),  3-0 Փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ (82՛)

«Ուրարտու» (1-ին կես) 12․ Գրիգորի Մաթևոսյան, 19․ Եվգենի Օսիպով, 25․ Ռուբեն Ռամիրես, 18․ Խուան Ազոկար, 7․ Արամ Բարեղամյան, 8․ Յուրիցա Գրգեց, 5․ Հակոբ Հակոբյան, 91. Մարկո Բրտան, 9․ Եվգենի Կոբզար, 10․ Կարեն Մելքոնյան, 93․ Սեմյոն Սինյավսկի:

«Ուրարտու» (2-րդ կես)  Գրիգորի Մաթևոսյան (Նարեկ Հովհաննիսյան 75՛), Արտակ Դաշյան, Էդվարդ Կպոդո, Արսեն Եղիազարյան, Արսեն Սադոյան, փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ, փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ, փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ, Դավիթ Պապիկյան, փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ, Էրիկ Պետրոսյան: 

Ստորև ներկայացնում ենք հանդիպման գոլերի տեսանյութը.