ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ՝ ԿԱՆԱՆՑ ՖՈւՏԶԱԼԻ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 2020-01-20 14:32:58

Default ImageՀունվարի 19-ին մեկնարկել է Կանանց ֆուտզալի բաց մրցաշարը:

«Ուրարտու-աղջիկներ-2» (Մ-15) թիմը պայքարի մեջ մտավ խաղային երկրորդ օրը՝ հունվարի 20-ին՝ մրցելով «Լոկոմոտիվ-աղջիկներ-2»-ի հետ: Մեր աղջիկներն առավելության հասան 10:0 հաշվով:

Հավելենք, որ մեր մյուսը թիմը՝ «Ուրարտու-աղջիկներ-1»-ը, որը հանդես է գալիս Բարձրագույն խմբում, իր առաջին հանդիպումը կանցկացնի հունվարի 21-ին՝ մրցելով «Շիրակ-Հոմենմենի» հետ: