Not Selected

ՍԻՐՈՂԱԿԱՆ ԼԻԳԱՆ «ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

20/01/2020

«Ուրարտուում» շարունակվում է Սիրողական լիգայի առաջնությունը, որտեղ «Ուրարտուն» հանդես է գալիս Բ խմբում:

Կայացած 6 տուրերից հետո մեր թիմն իր ակտիվում ունի 18 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել Բ խմբի մրցաշարային աղյուսակը:

6-րդ տուրում մեր տղաները 9-4 հաշվով առավելության հասան Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։   Դուբլ ձևակերպեցին Հայկ Ոսկանյանն ու Հայկ Սուքիասյանը, 1-ական անգամ էլ աչքի ընկան Նարեկ Ամիրյանը, Վալերի Ալեքսանյանը, Կարեն Առաքելյանը, Արամ Հակոբյանը և Ալեքսանդր Թադևոսյանը։

Հաջորդ տուրում «Ուրարտուի» մրցակիցը կլինի «Ջենոան», որը եզրափակում է մրցաշարային աղյուսակը ու դեռ ոչ մի հաղթանակ չի տոնել:

Հավելենք, որ սիրողական լիգան անցկացվում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հովանու ներքո: