Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» 4-1

21/01/2020

Default ImageՀունվարի 21-ին «Ուրարտուն» հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց։ Այս անգամ մրցակիցը Հայաստանի Առաջին խմբի առաջատար «Վեստ Արմենիան» էր։

Խաղի հաշիվը բացվեց 17-րդ րոպեին։ «Վեստ Արմենիայի» կազմում անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Ռուսլան Մահմեդովը։

Մինչև ընդմիջում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացան հավասարեցնել հաշիվը։ Գևորգ Տարախչյանը անհատական որականեր դրսևորելով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ։ «Վեստ Արմենիայի» պաշտպանները միայն կանոնների խախտման գնով կարողացան կասեցնել «Ուրարտուի» երիտասարդ ֆուտբոլիստի առաջխաղացումը։ Նշանակվեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Արամ Բարեղամյանը։

Երկրորդ խաղակեսում Ալեքսանդր Գրիգորյանը խաղալու հնարավորություն տվեց նաև երիտասարդներին ու փորձաշրջան անցնողներին։ Հենց նրանք էլ կարողացան 3 գոլ խփել երկրորդ կեսում։

67-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը ստանալով գնդակը ձախ եզրում այն ուղղեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ, վրա հասած էրիկ Պետրոսյանը հաշիվը դարձրեց 2-1։ 79-րդ րոպեին գոլ խփելու հերթն արդեն Կարեն Մելքոնյանինն էր։ Դավիթ Պապիկյանը նկատելով վերջինիս առաջխաղացումը գնդակը հասցեագրեց Մելքոնյանին, որը նախ ապակողմնորոշեց դարպասապահին, այնուհետև էլ հաշիվը դարձրեց 3-1։

Խաղի 87-րդ րոպեին էլ գրանցվեց վերջին գոլը։ Կարեն Մելքոնյանի եզրից կատարված փոխանցումից հետո աչքի ընկավ «Ուրարտուում» փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը։

Հավելենք, որ հաջորդ ստուգողական հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի հունվարի 24-ին։ Մրցակիցը Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգան ներկայացնող «Արմավիրն» է։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» 4-1

0-1 Ռուսլան Մահմեդով (17՛), 1-1 Արամ Բարեղամյան (45’ 11մ), 2-1 Էրիկ Պետրոսյան (67՛), 3-1 Կարեն Մելքոնյան (79՛), 4-1 Փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ (87՛)

 

«Ուրարտու» 1․ Փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ (Փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ 45՛), 5․ Հակոբ Հակոբյան (Արսեն Սադոյան 74՛), 19․ Եվգենի Օսիպով, 30․ Էդվարդ Կպոդո (Արսեն Եղիազարյան 69՛), 18․ Խուան Ազոկար (Հրաչյա Գեղամյան 45՛), 8․ Յուրիցա Գրգեց (Փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ 69՛), 7․ Արամ Բարեղամյան (Փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ 45՛), 91․ Մարկո Բրտան (Դավիթ Պապիկյան 45՛), 9․ Եվգենի Կոբզար (Կարեն Մելքոնյան 45՛), 11․ Արտակ Դաշյան ( Գևորգ Տարախչյան 25՛ (Պետեր Մուտումուսի 69՛)), 93․ Սեմյոն Սինյավսկի (էրիկ Պետրոսյան 59՛)․ 

Ստորև ներկայացնում ենք հանդիպման տեսությունը․