Not Selected

ՀԱՅՏՆԻ Է ԳԱՎԱԹԱՅԻՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄՐՑԱՎԱՅՐԸ

21/01/2020

ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության  կիսաեզրափակչի առաջին հանդիպման դաշտի տեր թիմի վիճակահանությունը։

«Ուրարտու» - «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա «Ուրարտուի» հարկի տակ։

Ըստ նախնական օրացույցի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումը նշանակված է մարտի 10-ին կամ 11-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 21-ին։