Not Selected

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ  

28/01/2020

Հունվարի 28-ը կարևոր ու նշանակալից օր է հայոց պետականության համար։ Նշվում է Հայոց բանակի կազմավորման տարեդարձը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայող ու ծառայած բոլոր զինվորներին բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ։

Թող խաղաղ ու անխռով լինի մեր երկինքը։ Իսկ բանակում ծառայող բոլոր զինվորներին մաղթում ենք անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:

Հայկական զինված ուժերի կանոնավոր զորամիավորումները ձևավորվել են խորհրդային բանակի հիմքի վրա:

Հայոց բանակը կազմավորվեց մեր անկախ պետականության վերականգնման գործընթացում և հանդիսացավ նրա ամենամեծ ձեռքբերումը:

Կազմավորման գործընթացը թեև սկսվել է 1988-ի փետրվարից՝ արցախյան շարժման առաջին օրերից, բայց պաշտոնապես հիմնադրվել է 1992 թվականի հունվարի 28-ին:

Շնորհավորում ենք ամենահզոր բանակի տոնը։