Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՌԱԲԼՈՒՐ

28/01/2020

Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ «Ուրարտու» ակադեմիայի պատանի ֆուտբոլիստները հունվարի 28-ի առավոտյան այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն:

Ֆուտբոլիստները, մարզիչներն ու ակումբի անձնակազմը ծաղկադրում կատարեցին ազգային հերոսների շիրիմներին:

Պատանի ֆուտբոլիստներին ներկայացվեց նաև Հայոց բանակի կազմավարման պատմությունն ու հայ մարտիկների սխրագործությունները։