ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ

  • 2020-01-07 14:22:33

Default ImageԻնչպես արդեն տեղեկացրել էինք «Ուրարտուն» ամանորյա արձակուրդներից վերադառնալու է հունվարի 8-ին: Թիմը մինչև փետրվարի 5-ը նախապատրաստվելու է սեփական մարզաբազայում, իսկ փետրվարի 6-ից 19-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Կիպրոսի Այիա Նապա քաղաքում:

Նախքան արտասահմանյան հավաքը Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը Երևանում ստուգողական հանդիպումներ կանցկացնի:

Հունվարի 18-ին «Ուրարտուն» ուժերը կչափի «Լոկոմոտիվի» հետ, հունվարի 21-ին՝ «Վեստ Արմենիայի», հունվարի 24-ին՝ ռուսական «Արմավիրի», իսկ հունվարի 28-ին՝ Երևանի «Ալաշկերտի» հետ:

Նախքան կիպրոսյան հավաքը հնարավոր է ևս մեկ հանդիպում կայանա:

Կիպրոսյան հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել ստուգողական 3 հանդիպում: Մրցակիցների մասին կտեղեկացնենք ավելի ուշ: