Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑ «ԱՐԱՐԱՏԻՆ»

10/10/2020

Այսօր «Ուրարտուն» այս շրջանի ստուգողական հանդիպումներից առաջինն անցկացրեց «Արարատի» հետ։ Հանդիպման առաջին րոպեներից «Արարատը» նետվում էր գրոհների, ինչի արդյունքում նրանց հաջողվեց արագ գոլ խփել։ 6-րդ րոպեին հաշիվը բացեց Մորի Կոնեն։
«Ուրարտուի» կազմում առաջին խաղակեսում Հակոբ Հակոբյանը լավ հնարավորություն հնարավորություն ուներ, սակայն չօգտագործեց այն։ Փոխարենը 34-րդ րոպեին Իգոր Ստանոևիչը կրկնապատկեց «Արարատի» առավելությունը։ Երկրորդ խաղակեսում Ալեքսանդր Գրիգորյանը գրեթե ամբողջությամբ փոխեց թիմի կազմը։ Այս փոփոխությունները իրենց արդյունքը տվեցին․ թիմի խաղն ակտիվացավ, իսկ 51-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Տիգրան Այունցը։ Հանդիպման վերջին րոպեին Էրիկ Պետրոսյանը լավ հնարավորություն ուներ խփելու թիմի երկրորդ գոլը, սակայն վրիպեց մոտ տարածությունից։ 

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը  «Ուրարտուն» կանցկացնի վաղը՝ հոկտեմբերի 11-ին` հյուրի կարգավիճակում մրցելով «Արարատ-Արմենիայի» հետ։ Խաղը կմեկնարկի 14։00-ին։

«ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 2-1

1-0 Մորի Կոնե (6'), 2-0 Իգոր Ստանոևիչ (34'), 2-1 Տիգրան Այունց (51')

ՈՒՐԱՐՏՈՒ»․ 22. Գրիգորի Մաթևոսյան (1․ Նարեկ Հովհաննիսյան 46'), 19․ Եվգենի Օսիպով (ա) (77․ Էրիկ Սիմոնյան 46'), 15․ Դմիտրի Գուզ (26․ Աննան Մենսահ 46'), 33․ Վիտինյո ( 4․ Էրիկ Փիլոյան 46'), 5․ Հակոբ Հակոբյան, (25․ Էդգար Գրիգորյան 46'), 8․ Մաքսիմ Մաշնյով (20․ Գոռ Լուլուկյան 46'), 30․ Ուգոչուկվու Իվու (6․ Պիտեր Մուտումոսի 46'), 90․ Օլեգ Պոլյակով (Փորձարկվող ֆուտբոլիստ 46' (33․ Վիտինյո 90'), 88․ Ջեյմս Սանթոս (33․ Ջեսուկոբիռու Օկոտյե 46'), 9․ Եվգենի Կոբզար (21․ Էրիկ Պետրոսյան 61'), 18․ Ալեքսանդր Ռադչենկո (17․ Տիգրան Այունց 46')։

Պահեստայիններ` 1․ Նարեկ Հովհաննիսյան, 25․ Էդգար Գրիգորյան, 26․ Աննան Մենսահ, 77․ Էրիկ Սիմոնյան, 4․ Էրիկ Փիլոյան, 6․ Պիտեր Մուտումոսի, 20․ Գոռ Լուլուկյան, 17․ Տիգրան Այունց, 21․ Էրիկ Պետրոսյան, 33․ Ջեսուկոբիռու Օկոտյե, Փորձարկվող ֆուտբոլիստ։