Not Selected

ԱՐՑԱԽԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՀՅՈՒՐԵՐԻ 12-ՐԴ ՕՐԸ

15/10/2020

Մարզաբազա ժամանած երեխաների համար «Ուրարտուն» արդեն հարազատ վայր է դարձել։ Ցանկացած միջոցառման նրանք մեծ խանդավառությամբ ու սիրով են մասնակցում։ Այսօր հերթական խաղերից ու ուսուցողական դասերից հետո երեխաներին այցելեցին մուլտհերոսներ ու ծաղրածուներ, որոնք ակտիվ խաղեր կազմակերպեցին նրանց համար և էլ ավելի հետաքրքիր դարձրին օրը։ Երեկոյան էլ ավելի մեծ տարիքի երեխաները Մաֆիա խաղացին, իսկ օրն ավարտեցին ամենօրյա կինոդիտմամբ։ 

Ներկայացնում ենք 12-րդ օրվա օրագիրը։