Not Selected

ՈՉ-ՈՔԻ՝ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԵՎ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ՄԻՋԵՎ

22/10/2020

Այսօր «Ուրարտուն» և երկրորդ թիմը՝ «Ուրարտու-2»-ը, միմյանց միջև մարզումային խաղ անցկացրին։ Նարնջագույնով հանդես եկող «Ուրարտուն» առաջինը հաշվի մեջ առաջ անցավ։ Գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Ռադչենկոն։ «Ուրարտու-2»-ը նույնպես ակտիվ մտավ պայքարի մեջ ու Ռուբեն Եսայանի գոլի շնորհիվ կարողացավ արագ հավասարեցնել հաշիվը։

Առաջին կեսում թիմերի խփած մեկական գոլերն էլ  ապահովեցին խաղի վերջնական արդյունքը։

Ներկայացնում ենք լուսանկարներ՝ մարզումային խաղից։