Not Selected

ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «ՄԵԶ ՀԱՄԱՐ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԱՊԱՀՈՎԵՑԻՆՔ»

26/10/2020

«Գանձասար-Կապանի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզչի օգնական Արսեն Պետրոսյանը խոսել է խաղի մասին․

«Խաղի առաջին հատվածն իմ կարծիքով այդքան էլ հաջող չստացվեց երկու թիմերի համար էլ, մեկնարկն ագրեսիվ չէր, բայց, աստիճանաբար խաղի մեջ մտնելով, երկրորդ խաղակեսում արդեն ամեն ինչ ավելի լավ ստացվեց, սկսեցինք ավելի շատ տիրել գնդակին և կազմակերպել այն գրոհները, որոնք նախապես ծրագրել էինք։ Դրա շնորհիվ 2 անգամ գրավեցինք մրցակցի դարպասն ու ցանկալի արդյունք ապահովեցինք մեզ համար»։