Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՄԻԱՎՈՐՆԵՐ ԿՈՐՑՐԵՑ «ԼՈՌԻԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

29/10/2020

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվել էր Վանաձորի «Լոռիին»։  Հանդիպման երկրորդ րոպեին արդեն «Ուրարտուն» առավելություն ստացավ մրցակցի նկատմամբ։ Թիմի ռմբարկու Ջոնել Դեսիրեն, որը նախոր մրցաշրջանում հանդես էր գալիս «Լոռիի» կազմում, արագ գոլի հեղինակ դարձավ։ Բայց վանաձորյան թիմից երկար ժամանակ չպահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար։ 16-րդ րոպեին անկյունայինից կատարված փոխանցումից հետո Ջիմի - Բենդ Ալեքսիսը գլխի հարվածով գնդակն ուղարկեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը։ Խաղակեսն ընդհանուր առմամբ ստացվեց ակտիվ ու երկուստեք գրոհներով հագեցած։

Երկրորդ խաղակեսում թիմերն ավելի շատ դիրքային գրոհներով էին առաջ շարժվում։ Վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք ստացան վանաձորյան թիմի ֆուտբոլիստները, սակայն ճեղքել «Ուրարտուի» պաշտպանությունը նրանց չհաջողվեց։

Երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին՝ 1-1։

Այսպիսով «Ուրարտուն» ընթացիկ մրցաշրջանում երկրորդ ոչ ոքին գրանցեց՝ ընդհանուր առմամբ վաստակելով 14 միավոր ու մնալով առաջատարի դիրքում, իսկ «Լոռին» 10 միավոերով բարձրացավ 2-րդ հորիզոնական։ Հաջորդ հանդիպումն առաջնությունում թիմը կանկացնի տանը՝ մրցելով «Փյունիկի» հետ։

«ԼՈՌԻ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-1

1-0 Ջոնել Դեսիրե (2'), 1-1 Ջիմի բենդ Ալեքսիս (16')

«ՈՒՐԱՐՏՈՒ» 24․ Արսեն Բեգլարյան, 5. Հակոբ Հակոբյան, 19․ Եվգենի Օսիպով (ա), 26․ Աննան Մենսահ, 15․ Դմիտրի Գուզ, 88․ Ջեյմս Սանթոս (9․ Եվգենի Կոբզար 46’ (11․ Գևորգ Տարախչյան 85’), 6․ Պիտեր Մուտումոսի, 30․ Ուգոչուկվու Իվու, 33․ Վիտինյո, 90․ Օլեգ Պոլյակով (8․ Մաքսիմ Մաշնյով 67’), 12․ Ջոնել Դեսիրե։

Պահեստայիններ՝ 96․ Անատոլի Այվազով, 77․ Էրիկ Սիմոնյան, 25․ Էդգար Գրիգորյան, 16․ Դավիթ Պապիկյան, 8․ Մաքսիմ Մաշնյով, 20․ Գոռ Լուլուկյան, 10․ Կարեն Մելքոնյան, 11․ Գևորգ Տարախչյան, 18․ Ալեքսանդր Ռադչենկո, 9․ Եվգենի Կոբզար, 29. Ջեսուկոբիռու Օկոտիե։

«ԼՈՌԻ» 1. Արտյոմ Գոմելկո, 19․ Իվան Բոժովիչ (90․ Եվգենի Սկոբլիկով 70’), 25․ Տիմուր Ռուդոսսելսկիյ, 91․ Ալեքսանդր Ստեպանով, 2․ Նանա Կվամե Անտվի, 17․ Նաոր Աբուդի, 5․ Ջիմի Բենդ Ալեքսիս, 8․ Արամ Քոչարյան, 10․ Ալմոգ Օհայոն (11․ Ֆերնանդո Արաուժո 70’), 7․ Ռոբերտ Մինասյան (23․ Դավիթ Փերեմուզյան 62’), 28․ Կլաուդիր Մարինի Ջունիոր (77․ Պավել Կուդրյաշով 84’)։ 

Պահեստայիններ՝ 88․ Արսեն Սիուկաև, 3․ Հայկ Սարգսյան, 77․ Պավել Կուդրյաշով, 27․ Արման Ասիլյան, 90․ Եվգենի Սկոբլիկով, 4․ Դերենիկ Սարգսյան, 73․ Պավել Օսիպով, 11․ Ֆերնանդո Արաուժո, 21․ Արթուր Ավագյան, 18․ Արսեն Եղիազարյան, 9․ Կարապետ Մանուկյան, 23․ Դավիթ Փերեմուզյան։