Not Selected

ՕԼԵԳ ՊՈԼՅԱԿՈՎ․ «ՈՉ ՈՔ ԲԱՑԻ ՄԵԶՆԻՑ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԽԱՆԳԱՐԵԼ ՄԵԶ»

30/10/2020

Ընթացիկ առաջնության 10-րդ տուրի «Լոռի» - «Ուրարտու» հանդիպումից հետո թիմի  կիսապաշտպան Օլեգ Պոլյակովի հետ զրուցել ենք խաղի, թիմի մարզավիճակի ու առաջնությունում շանսերի մասին։

 

«ԼՈՌԻԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Խաղի արդյունքը, իմ կարծիքով, օրինաչափ էր, պայքարը շատ էր խաղադաշտում, տանտերերը մի փոքր ավելի էին տիրում նախաձեռնությանը, բայց մեր դարպասին ուղղությամբ վտանգավոր պահեր բացի գոլի դրվագից չեղան, մենք էլ մեր հերթին չստեղծեցինք նման պահեր։ Ունեինք խաղի համար նախատեսված պլան, որը չիրագործեցինք, ուստի կարծում եմ՝ չխաղացինք այնպես, ինչպես անհրաժեշտ էր»։

 

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԹԻՄԻ ՇԱՆՍԵՐԻ ՄԱՍԻՆ

«Այն, որ առաջնությունը հաճախակի է ընդհատվում ու վերսկսվում, դա վատ է։ Ավելի լավ է խաղալ, քան մարզվել։ Այս մրցաշրջանում վատ հանդես չենք գալիս՝ չնայած արդյունքները կարող են ավելի լավը լինել։ Յուրաքանչյուր խաղին մոտենում ենք հաղթելու նպատակով, ցանկալի է, որ ամրապնդվենք առաջատարի մեր դիրքն ու ավելի վստահ շարժվենք առաջ։ Կարծում եմ՝ կարող ենք հաղթել առաջնությունում, ամեն ինչ մեր գլխում է, այս հարցում ոչ ոք բացի մեզնից չի կարողանա մեզ խանգարել»։

 

ՊԱՏԱՐԵԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Երկրում տիրող իրավիճակն իսկապես սարսափելի է։ Մարզումներից առաջ տղաների հետ միշտ քննարկում ենք, փոխանակվում նորություններով։ Հուսով ենք՝ երկար չի շարունակվի այս ամենը։ Թիմի տրամադրության վրա, միանշանակ, ազդում է, բայց փորձում ենք մեր աշխատանքը կատարել»։