Not Selected

ՋՈՆԵԼ ԴԵՍԻՐԵՆ՝ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂ

18/11/2020

Օրեր առաջ մեր երկրպագուների շրջանում հարցում էինք անցկացրել՝ պարզելու «Ուրարտուի» կազմում ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստին։ Սոցցանցերում անցկացված քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Ջոնել Դեսիրեն ու ակումբի կողմից սիմվոլիկ հուշանվերի արժանացավ։ 

Լավագույն խաղացողի կոչման հավակնորդների ցանկում էին նաև Արսեն Բեգլարյանը, Հակոբ Հակոբյանը, Դմիտրի Գուզը և Ուգոչուկվու Իվուն։

Հավելենք, որ Ջոնել Դեսիրեն «Ուրարտու» էր տեղափոխվել այս տարվա ամռանը։ Անցկացրած 6 խաղերում հայիթցի հարձակվողը նույնքան գոլի հեղինակ է դարձել՝ այդ ցուցանիշով գլխավորելով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Մրցանակը ստանալուց հետո Դեսիրեն կիսվեց տպավորություններով․ 

«Այս մրցանակի համար առաջին հերթին շնորհակալ եմ թիմակիցներիս, նրանց շնորհիվ եմ կարողացել գոլեր խփել ու արժանանալ այս մրցանակին։ Մրցաշրջանում մեր գլխավոր նպատակն է գավաթակիր ու առաջնության չեմպիոն դառնալը, կփորձեմ ավելի շատ աշխատել, որպեսզի հնարավորինս օգտակար լինեմ թիմին, ինչպես նաև անհատական լավ ցուցանիշներ գրանցեմ։ Այս մրցանակը շարժառիթ է ինձ համար, կաշխատեմ արդարացնել բոլոր սպասելիքները»։