Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ»-Ը ԶԻՋԵՑ «ԱԼԱՇԿԵՐՏ-ԱՂՋԻԿՆԵՐ»-ԻՆ

19/11/2020

«Ուրարտու-աղջիկներ» թիմը շարունակում է իր ելույթները Հայաստանի կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբում։ Այս շաբաթ կայացան 9-րդ տուրի հանդիպումները, որտեղ մեր աղջիկները մրցեցին «Ալաշկերտ-աղջիկների» հետ և պարտվեցին 9-0 հաշվով։ 

Այս տուրից հետո «Ուրարտու-աղջիկները» վաստակած 9 միավորով 3-րդն են մրցաշարային աղյուսակում։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի նոյեմբերի 22-ին՝ հյուրընկալվելով «Փյունիկ-աղջիկներ» թիմին։