Not Selected

10 ՀՈԳՈՎ ՄՆԱՑԱԾ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՈՉ-ՈՔԻ ԳՐԱՆՑԵՑ «ՇԻՐԱԿ-2»-Ի ՀԵՏ

21/11/2020

Միջազգային դադարից հետո Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը վերսկսվեց Գյումրիում, որտեղ 13-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվել էր «Շիրակ-2»-ին։ Չնայած ցուրտ ու մռայլ եղանակին, հանդիպումը ստացվեց բավականին վառ ու դիտարժան։

Հանդիպման մեկնարկից «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը, ստեղծելով վտանգավոր մի շարք պահեր, սակայն առաջին կեսում գոլ խփել կողմերից և ոչ մեկին չհաջողվեց։

Խաղի բուն իրադարձությունները զարգացան 2-րդ կեսում։ Նախ «Շիրակ-2»-ի ֆուտբոլիստները դարձան գոլի հեղինակ։ Դաշտի գրեթե կենտրոնից աչքի ընկավ Համլետ Մնացականյանը։ Պետք է նշել, որ բավականին գեղեցիկ գոլ ստացվեց։ Ընդունած գոլից հետո «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները չընկճվեցին, ու կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվը այլև առաջ անցնել։

Ֆելիքս Խաչատրյանը խլելով գնդակը մրցակցի կիսադաշտում այն հասցեագրեց տուգանային հրապարակ, որտեղից էլ Աբրահամ Պորտուգալյանը գրավեց դարպասը՝ 1-1։

73-րդ րոպեին 10 հոգով մնացած «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները խփեցին 2-րդ գոլը, այս անգամ աչքի ընկավ Էրիկ Պետրոսյանը։ Հաղթական հաշիվը «Ուրարտու-2»-ի տղաներին պահել չհաջողվեց։ 77-րդ րոպեին Ժորա Աթոյանը հավասարեցրեց հաշիվը ու ձևակերպեց հանդիպման վերջնական արդյունքը։ «Շիրակ-2» - «Ուրարտու-2» 2-2։

Հաջորդ հանդիպումը «Ուրարտու-2»-ը կանցկացնի նոյեմբերի 25-ին։ Մրցակիցը «Արարատ-Արմենիա-2»-ն է։

«ՇԻՐԱԿ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 2-2

1-0 Համլետ Մնացականյան (53՛), 1-1 Աբրահամ Պորտուգալյան (69՛), 1-2 Էրիկ Պետրոսյան (73՛), 2-2 Ժորա Աթոյան (77՛)

 «ՇԻՐԱԿ-2». 55.  Լյովա Կարապետյան, 28. Լևոն Մելքոնյան (67. Էդգար Յուզիխովիչ 90'), 46. Հովհաննես Ղազարյան, 47. Համլետ Մնացականյան, 49. Տիգրան Բաղդասարյան (62. Գևորգ Հովհաննիսյան 71'), 51. Ռուզվելտ Մարտիրոսյան (61. Հովակիմ Թահմազյան 61'), 54. Սերգեյ Մանուկյան (53. Հովհաննես Հարթենյան 61'), 57. Սամվել Ղուկասյան, 59. Հովհաննես Գևորգյան, 68. Արման Քիշմիշյան (41. Վրեժ Թորոսյան 61'), 97. Ռուբեն Պետրոսյան (71. Ժորա Աթոյան 71')։

Պահեստայիններ՝ 22. Կարեն Կարապետյան, 27. Սարգիս Մուրադյան, 41. Վրեժ Թորոսյան, 48. Ռուդիկ Խոջոյան, 53. Հովհաննես Հարթենյան, 61. Հովակիմ Թահմազյան, 62. Գևորգ Հովհաննիսյան, 64. Կորյուն Թութունջյան, 65. Միսակ Պավլեյան, 67. Էդգար Յուզիխովիչ, 71. Ժորա Աթոյան:

«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 55. Անդրանիկ Մարտիրոսյան, 3. Էրիկ Ղարիբյան, 2. Արթուր Մելիքյան, 99. Ռուբեն Աբրահամյան, 5. Ֆելիքս Խաչատրյան, 28. Ռոբերտ Բաղրամյան, 26. Կարեն Գալստյան, 15. Աբրահամ Պորտուգալյան, 20. Ռուբեն Եսայան (9. Էրիկ Պետրոսյան 46'), 7. Սամվել Հակոբյան (11. Արթուր Միսկիրիջյան 46'), 10. Գոռ Լուլուկյան։

Պահեստայիններ՝  90. Գոռ Թոխյան, 12. Ջոլաքյան Արա, 70. Արման Մարտիրոսյան, 11. Արթուր Միսկիրիջյան, 13. Էդգար Ղուլինյան, 14. Կորյուն Սեդրակյան, 24. Դավիթ Թալալյան, 9. Էրիկ Պետրոսյան, 23. Լևոն Բաշոյան: