Not Selected

ԱԲՐԱՀԱՄ ՊՈՐՏՈՒԳԱԼՅԱՆ․ «ԱՐԺԱՆԻ ՄՐՑԱԿԻՑ ԷՐ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ՀԱՂԹԵԼ»

21/11/2020

«Շիրակ-2»-ի հետ հետ գրանցած ոչ-ոքիից հետո (2-2) «Ուրարտու-2»-ի կիսապաշտպան Աբրահամ Պորտուգալյանը կիսվել է խաղի մասին տպավորություններով ու խոսել նաև թիմի մարզավիճակի մասին․

«Դադարի ընթացքում ստուգողական հանդիպումներ ենք անցկացրել, լավ մարզավիճակում ենք, լավ էինք պատրաստվել նաև այս խաղին և կարծում եմ՝ այն բավական դիտարժան ստացվեց, արժանի մրցակից էր, գիտեինք, որ դժվար է լինելու։ Շատ պահեր ունեինք, որոնք կարող էինք օգտագործել ու հաղթանակի հասնել։ Իհարկե, դժվար էր, որ խաղավերջում տասը հոգով մնացինք, չնայած այդ դեպքում էլ կարողացանք հաշվի մեջ առաջ անցնել, բայց պահել հաղթական հաշիվը, ցավոք, չկարողացանք»,- մեզ հետ զրույցում նշել է 21-ամյա ֆուտբոլիստը։