Not Selected

ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

22/11/2020

VBET Հայաստան Պրեմիեր լիգայում իր ելույթները վերսկսեց «Ուրարտուն»։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը 12-րդ տուրի շրջանակում Գյումրիում հյուրընկալվել էր «Շիրակին»։

Այս խաղին հայտավորվել էր նաև թիմի նորեկ Իսահ Ալյուն, իսկ մեկնարկային կազմում Գրիգորյանն ընդգրկել էր ակումբի սան Խարիտոն Այվազյանին։ Խաղն ընդհանուր առմամբ անցավ «Ուրարտուի» վստահ առավելությամբ։

Առաջին կեսում «առյուծները» երկու գոլ խփեցին։ 30-րդ րոպեին ձեռնարկված բազմաքայլ կոմբինացիան իր տրամաբանական ավարտին հասցրեց Եվգենի Կոբզարը, իսկ առաջին կեսի վերջին րոպեին էլ աչքի ընկավ Ջոնել Դեսիրեն։ Թիմերը գնացին ընդմիջման հենց այդ հաշվի ներքո։

Դաշտի տերերը երկրորդ կեսը մեկնարկեցին բավականին ակտիվ կերպով։ Գյումրեցիները փորձում էին, ինչ-որ կերպ բեկել խաղի ընթացքը, սակայն «Ուրարտուի» ֆուտբոլիստները ոչ միայն դիմակայում էին, այլև ևս մեկ գոլ հեղինակեցին։ Հանդիպման 60-րդ րոպեին «Ուրարտուի» կազմում իր առաջին գոլը խփեց Վիտինյոն ու ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։ «Շիրակ» - «Ուրարտու» 0-3։

 

«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-3

0-1 Եվգենի Կոբզար (30’), 0-2 Ջոնել Դեսիրե (45'), 0-3 Վիտինյո (60’)

 

«ՇԻՐԱԿ». 77․ Գևորգ Կասպարով, 3․ Հովհաննես Նազարյան, 4․ Արտյոմ Միքայելյան, 7․ Արման Ասլանյան (14․ Էմիլ Եղիազարյան 68'), 9․ Արամ Մուրադյան, 20․ Ռուդիկ Մկրտչյան, 21․ Արտեմ Գևորգյան (39․ Լյովա Մրյան 68'), 23․ Պետրոս Աֆաջանյան (88․ Վարդան Բակալյան 75'), 25․ Աղվան Դավոյան, 37․ Սերյոժա Ուռուշանյան (5․ Հակոբ Վարդանյան 78'), 99․ Ժունիոր Ավո Լեյբ (11․ Մարտին Գրիգորյան 75')։ 

Պահեստայիններ՝ 1 Սոկրատ Հովհաննիսյան, 5 Հակոբ Վարդանյան, 11 Մարտին Գրիգորյան, 14 Էմիլ Եղիազարյան, 17 Առլեն Ծատուրյան, 39 Լյովա Մրյան, 88 Վարդան Բակալյան, 95 Վարդան Արզոյան։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ». 24. Արսեն Բեգլարյան,  25 Էդգար Գրիգորյան, 19. Եվգենի Օսիպով (ա), 26. Աննան Մենսահ (5 Հակոբ Հակոբյան 46'), 15. Դմիտրի Գուզ, 36. Խարիտոն Այվազյան, 6. Պիտեր Մուտումոսի (17 Տիգրան Այունց 38'), 33. Վիտինյո (11 Գևորգ Տարախչյան 62'), 90. Օլեգ Պոլյակով, 9. Եվգենի Կոբզար (10 Կարեն Մելքոնյան 46'), 12. Ջոնել Դեսիրե:

Պահեստայիններ՝ 1. Նարեկ Հովհաննիսյան, 5 Հակոբ Հակոբյան, 99 Ռոբերտ Դարբինյան, 4 Պավել Ստեպանեց, 34 Էրիկ Փիլոյան, 30 Ուգոչուկվու Իվու, 17 Տիգրան Այունց, 11 Գևորգ Տարախչյան, 18 Ալեքսանդր Ռադչենկո, 10 Կարեն Մելքոնյան, 38 Իսահ Ալիյու։