Not Selected

ԱՆՀԱՋՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ «ԱԼԱՇԿԵՐՏԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

26/11/2020

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին»։ Թիմերը տարբեր տրամադրություններով էին մոտեցել այս հանդիպմանը։ «Ուրարտուն» նախորդ տուրում վստահ առավելության էր հասել «Շիրակի» նկատմամբ, իսկ «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջել էր «Արարատին»։ Նախորդ խաղի համեմատ Ալեքսանդր Գրիգորյանը մեկնարկային կազմում երկու փոփոխություն էր կատարել։ Հակոբ Հակոբյանն ու Ուգոչուկվու Իվուն խաղը սկսեցին մեկնարկից, իսկ Պիտեր Մուտումոսին ու Եվգենի Կոբզարը պահեստայինների թվում էին։ Գրիգորյանն այս անգամ էլ մեկնարկային կազմում էր ընդգրկել 17-ամյա Խարիտոն Այվազյանին։

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

Առաջին խաղակեսը գոլային պահերով հարուստ չեղավ։ Զգացվում էր, որ թիմերը միմյանց լավ էին ուսումնասիրել ու գործում էին բավականին զգույշ։ Կարելի է ասել, որ այս խաղում առաջին վտանգավոր պահն ավարտվեց դարպասի գրավում։ Անկյունայինի խաղարկումից հետո «Ուրարտուի» պաշտպաններն աչքաթող էին արել Ռումյան Հովսեփյանին, որն էլ գրավեց դարպասը՝ 0-1։ Ընդունած գոլից հետո «Ուրարտուն» սկսեց ավելի ակտիվ գործել։ «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի դարպասի մոտ ստեղծվեցին մի շարք պահեր, բայց նոր գոլեր առաջին կեսում այդպես էլ չգրանցվեցին։ Երկրորդ կեսի մեկնարկում Ալեքսանդր Գրիգորյանը խաղադաշտ դուրս բերեց Եվգենի Կոբզարին։ Հասկանալի էր, որ «Ուրարտուն» պետք է ավելի նախաձեռնող ֆուտբոլ խաղար, քանի որ ստեղծված իրավիճակն էր դա ենթադրում։ 66-րդ րոպեին «Ալաշկերտի» եզրային Տիագո Կոելյոն գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակ, օդային պայքարում հաղթող դուրս եկավ Տիագո Գալվաոն, որն էլ գնդակի ուղղությունը թեքեց դեպի դարպասը, առաջին հայացքից Արսեն Բեգլարյանը հետմղեց գնդակը դարպասային գծից, սակայն գլխավոր մրցավարն այլ կարծիք ուներ՝ 0-2։ Ընդունած գոլից հետո «Ուրարտուի» կազմը դարձավ ավելի հարձակողական։ Խաղադաշտ դուրս եկան Ալեքսանդր Ռադչենկոն ու Գևորգ Տարախչյանը։ 75-րդ րոպեին տուգանային հարվածից հետո կարող էր աչքի ընկնել Եվգենի Կոբզարը, սակայն Չանչարևիչը փրկեց իր թիմին վերահաս գոլից։ Խաղավերջում «Ուրարտուն» մի քանի պահեր ստեղծեց, որոնցից մեկը վերածվեց գոլի։ Հանդիպման վերջին րոպեին Ալեքսանդր Ռադչենկոն աչքի ընկավ ու ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։ «Ուրարտու» - «Ալաշկերտ» 1-2։

Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը կլինի «Նոան», որի հետ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱԼԱՇԿԵՐՏ» 1-2

0-1 Ռումյան Հովսեփյան (19'), 0-2 Տիագո Գալվաո (66՛), 1-2 Ալեքսանդր Ռադչենկոն (90')

«ՈՒՐԱՐՏՈՒ». 24. Արսեն Բեգլարյան, 25․ Էդգար Գրիգորյան (9. Եվգենի Կոբզար 46'), 19. Եվգենի Օսիպով (ա), 26. Աննան Մենսահ, 15. Դմիտրի Գուզ, 36. Խարիտոն Այվազյան (38․ Իսահ Ալիյու 62'), 30․ Ուգոչուկվու Իվու, 5․ Հակոբ Հակոբյան, 33. Վիտինյո, 90. Օլեգ Պոլյակով (11․ Գևորգ Տարախչյան 70'), 12. Ջոնել Դեսիրե (18․ Ալեքսանդր Ռադչենկո 70')։

Պահեստայիններ՝ 1. Նարեկ Հովհաննիսյան, 4․ Պավել Ստեպանեց, 23․ Նարեկ Պետրոսյան, 99․ Ռոբերտ Դարբինյան, 9. Եվգենի Կոբզար, 16․ Դավիթ Պապիկյան, 17․ Տիգրան Այունց, 11․ Գևորգ Տարախչյան, 18․ Ալեքսանդր Ռադչենկո, 38․ Իսահ Ալիյու։

«ԱԼԱՇԿԵՐՏ». 22. Օգնյեն Չանչարևիչ, 3. Տարոն Ոսկանյան, 2. Տիագո Կոելյո (16. Մարկո Տոմիչ 90'), 33. Իգոր Գոնչար, 10. Ալեքսանդար Գլիշիչ (99. Նիկիտա Տանկով 85'), 7. Գոմե Բատիստա Վանգու, 97. Դավիդ Դավիդյան (77. Գրիգոր Աղեկյան 85'), 21. Արտակ Գրիգորյան (ա) (19. Պապե Աբդու Կամարա 81), 20. Տիագո Գալվաո դա Սիլվա, 9. Ռումյան Հովսեփյան, 15. Բրայան Սիլվա Գարսիա:

Պահեստայիններ՝ 1. Տիգրան Ոփանյան, 25. Անդրիյա Դրագոևիչ, 19. Պապե Աբդու Կամարա, 8. Գագիկ Դաղբաշյան, 5. Վիգեն Ավետիսյան, 98. Հայկ Գալստյան, 77. Գրիգոր Աղեկյան, 96. Էրիկ Սողոմոնյան, 16. Մարկո Տոմիչ, 88. Ինուսա Սանդեյ, 94․ Կարեն Հովհաննիսյան, 99. Նիկիտա Տանկով: