Not Selected

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՕԼԵԳ ՊՈԼՅԱԿՈՎԻՆ

28/11/2020

Նոյեմբերի 29-ին իր ծննդյան 30-ամյակն է նշում «Ուրարտուի» կիսապաշտպան Օլեգ Պոլյակովը։ Սրտանց շնորհավորում ենք Օլեգին տարեդարձի առթիվ, մաղթում ենք մշտապես ձգտել առավելագույնին, վստահ քայլել առաջ և երբեք չկորցնել հաղթելու հնարավորությունը։ 

Հավելենք, որ Պոլյակովն «Ուրարտուի» մարզաշապիկով առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է ընթացիկ առաջնության 2-րդ տուրի «Փյունիկի» հետ խաղում։ Ընդհանուր առմամբ, թիմի կազմում  նա 6 խաղի է մասնակցել։