Not Selected

8 ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ԳՆԴԱԿ՝ «ՓՅՈՒՆԻԿ-ԱՂՋԻԿՆԵՐԻ» ԴԱՐՊԱՍԸ

29/11/2020

Հայաստանի Կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբում նոյեմբերի 29-ին կայացավ 3-րդ տուրից հետաձգված «Ուրարտու-աղջիկներ» - «Փյունիկ-աղջիկներ» հանդիպումը։ Այդ խաղում մեր աղջիկներն 8 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լուսինե Կոստանյանը, դուբլ ձևակերպեցին Միլենա Սայադյանն ու Մարիամ Նալբանդյանը, որն այդ խաղում գործում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում, մեկ անգամ էլ աչքի ընկավ Էմմի Սարգսյանը։ 

Հավելենք, որ այս խաղից հետո «Ուրարտու-աղջիկներ» թիմը վաստակած 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։