Not Selected

ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԸ ՍՏԱՑԱՎ ՄԱՐԶՉԱԿԱՆ C ԿԱՐԳԻ ԴԻՊԼՈՄ

30/11/2020

Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի մարզչական C դիպլոմի դասընթացը, որին մասնակցում էր նաև Արամ Բարեղամյանը։ Նա հաջողությամբ հանձնեց քննությունն ու ստացավ մարզչական C կարգի դիպլոմ։ 

«Սա իմ առաջին մարզչական դասընթացն էր, անհամբերությամբ սպասում եմ հետագա սեմինարներին, որովհետև ինքդ լավագույնս կրթվելով միայն կարող ես քո ֆուտբոլիստին դարձնել ավելի լավը»,- մեզ հետ զրույցում նշեց Բարեղամյանը։

Հավելենք, որ «Ուրարտուի» նախկին ավագը ընդգրվկված է Ալեքսանդր Գրիգորյանի և Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի մարզչական շտաբերում։