Not Selected

ԵՎԳԵՆԻ ԿՈԲԶԱՐ․ «ՄԻՇՏ ՁԳՏՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ՆԵՐԴՆԵԼ ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ»

01/12/2020

«Նոայի» հետ խաղից հետո «Ուրարտուի» միակ գոլի հեղինակ Եվգենի Կոբզարը խոսեց հանդիպման մասին (1-1)․

«Դժվար հանդիպում ստացվեց, երկու թիմերն էլ գոլերով փոխանակվեցին առաջին կեսում։ Հանդիպման երկրորդ հատվածում «Նոայի» ֆուտբոլիստները տիրում էին նախաձեռնությանը, բայց մենք չհանձնվեցինք։ Պայքարն անզիջում էր։ Մենք ձգտում էինք ամեն հնարավորը ներդնել խաղում, ինչը և ստացվեց»։

Այս խաղից հետո «Ուրարտուն» իր ակտիվում ունի 15 միավոր և ընթանում է 2-րդ հորիզոնականով, առաջնության մասին ռուս հարձակվողը հետևյալ տեսակետն ունի․

«Այժմ մրցաշարային աղյուսակում թիմերը բավական խիտ են դասավորված։ Եթե այսօր հաղթեինք՝ կառաջադիմեինք, պարտվեինք՝ կզիջեինք մեր դիրքերը։ Դեռ ամեն ինչ առջևում է, առաջնությունում թիմերից ոչ մեկը զգալի առավելություն չունի։ Մենք բավական լավ մարզավիճակում ենք գտնվում։ Բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք երկար ժամանակ չէին խաղացել, միացել են թիմին ու արդեն մարզավիճակ են հավաքել»,-նշում է Կոբզարը։

Հավելենք, որ 28-ամյա հարձակվողը «Նոայի» հետ խաղում խփեց իր 2-րդ գոլը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։