Not Selected

ՈՉ-ՈՔԻ «ՆՈԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

01/12/2020

«Նոա» - «Ուրարտու» խաղում թիմերն առաջին խաղակեսում փախանակվեցին 1-ական գոլով, իսկ հաղթողին այդպես էլ չպարզեցին (1-1)։

 

ՆԱԽԱԲԱՆ

 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի խաղային երկրորդ օրը մեկնարկեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը հյուրընկալվել էր գործող գավաթակիր «Նոային»։ «Ուրարտուն» այս խաղին ներկայացել էր կադրային կորուստներով։ Առողջական տարբեր խնդիրների պատճառով հայտացուցակից բացակայում էին Ջոնել Դեսիրեն, Կարեն Մելքոնյանը, Հակոբ Հակոբյանը։ Փոխարենը տևական դադարից հետո խաղադաշտ էր վերադարձել Ջեյմս Սանթոսը, իսկ դարպասապահ Անատոլի Այվազովը, որը նույնպես բացակայում էր, ընդգրկվել էր թիմի հայտացուցակում։

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

 

Թեպետև եղանակն Ավանում սովորականի նման ցրտաշունչ էր, բայց խաղադաշտում տեղի ունեցող իրադարձությունները բավականին թեժ էին, պայքարն էլ անզիջում էր։ Հենց մեկնարկում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարող էին շատ արագ բացել հաշիվը, անչափ նպաստավոր դիրքում էր հայտնվել Վիտինյոն, սակայն հապաղեց։ Չես խփում դու, խփում  են քեզ։ 9-րդ րոպեին «Նոայի» ֆուտբոլիստները դիրքային գրոհ ձեռնարկեցին, որն էլ արդյունավետ ավարտ ունեցավ։ Աչքի ընկավ Մաքսիմ Մայրովիչը։ Հաշվի հավասարությունը վերականգնելու համար Գրիգորյանի թիմից պահանջվեց մոտ 20 րոպե։ Նշանակվեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Եվգենի Կոբզարը, խփելով այս առաջնությունում իր 2-րդ գոլը։

Առաջին կեսում նոր գոլեր չեղան, իսկ երկրորդ կեսը դիտարժանությամբ պակաս հետաքրքիր չէր։ «Նոան» ավելի նախաձեռնող ֆուտբոլ էր ցուցադրում, իսկ «Ուրարտուն» էլ կարողանում էր արժանավույնս դիմակայել: Հանդիպման վերջնամասն էլ անցավ բավականին լարված պայքարում։ Սակայն նոր գոլեր այդպես էլ չգրանցվեցին։ «Նոա» - «Ուրարտու» 1-1։

Այս տուրից հետո Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը վաստակած 15 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում։ Հաջորդ տուրում էլ թիմը սեփական հարկի տակ ուժերը կչափի «Արարատի» հետ։ Խաղը կմեկնարկի 17:00-ին։

«ՆՈԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-1

1-0 Մաքսիմ Մայրովիչ (10'), 1-1 Եվգենի Կոբզար (30')

«ՆՈԱ»․ 77․ Վալերիո Վիմերկատի, 69․ Դենիս Դեդեչկո (ա), 25․ Ալան Տատաև (92․ Սանա Գոմեշ 46'), 4․ Ժորդի Մոնրոյ Արարատ, 14․ Միխայիլ Կովալենկո (7․ Էդուարդս Էմսիս 80'), 16․ Էլիստանո Չիրո Մանգա, 20․ Ալեշանդե Օլիվեյրա (57․ Պավել Դեոբալդ 60'), 10․ Բենիկ Հովհաննիսյան, 94․ Դանու Սպետառու, 11․ Արտյոմ Սիմոնյան (97․ Կիրիլ Բոռ 60'), 15․ Մաքսիմ Մայրովիչ (31․ Դմիտրի Լավրիշև 84')։

Պահեստայիններ՝ 1․ Մաքսիմ Շվագիրյով, 13․ Սամվել Հունանյան, 7․ Էդուարդս Էմսիս, 22․ Վարդան Մովսիսյան, 99․ Արման Մկրտչյան, 88․ Արամ Եգանյան, 23․ Արթուր Ստեփանյան, 92․ Սանա Գոմեշ, 31․ Դմիտրի Լավրիշև, 57․ Պավել Դեոբալդ, 97․ Կիրիլ Բոռ, 89․ Աշոտ Մկրտչյան։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ». 24. Արսեն Բեգլարյան, 19. Եվգենի Օսիպով (ա), 15. Դմիտրի Գուզ, 99. Ռոբերտ Դարբինյան, 88. Ջեյմս Սանթոս (23․ Նարեկ Պետրոսյան 78'), 26. Աննան Մենսահ (11․ Գևորգ Տարախչյան 34'), 30. Ուգոչուկվու Իվու, 90. Օլեգ Պոլյակով (38․ Իսահ Ալիյու 78'), 33. Վիտինյո, 9. Եվգենի Կոբզար (8․ Մաքսիմ Մաշնյով 64'), 18. Ալեքսանդր Ռադչենկո:

Պահեստայիններ` 96․ Անատոլի Այվազով, 36․ Խարիտոն Այվազյան, 4․ Պավել Ստեպանեց, 23․ Նարեկ Պետրոսյան, 77․ Էրիկ Սիմոնյան, 17․ Տիգրան Այունց, 34․ Էրիկ Փիլոյան, 33․ Ջեսուկոբիռու Օկոտիե, 16․ Դավիթ Պապիկյան, 8․ Մաքսիմ Մաշնյով, 11․ Գևորգ Տարախչյան, 38․ Իսահ Ալիյու։