Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌԱԴՉԵՆԿՈ

14/12/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Ալեքսանդր Ռադչենկոն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Ակումբը շնորհակալություն է հայտնել ռուս ֆուտբոլիստին ակումբում ունեցած ելույթների, դրսևորած պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։

Հավելենք, որ 27-ամյա հարձակվողը «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա մասնակցել է պաշտոնական 6 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ։