Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՄԱՔՍԻՄ ՄԱՇՆՅՈՎ

17/12/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Մաքսիմ Մաշնյովը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Ակումբը շնորհակալության է հայտնում ռուս ֆուտբոլիստին թիմի կազմում ունեցած ելույթների համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։

Հավելենք, որ Մաքսիմ Մաշնյովը «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ամռանը։ Թիմի կազմում Մաշնյովը մասնակցել էր 6 պաշտոնական հանդիպման։