Not Selected

«ՆՐԱ ՕՐԻՆԱԿՈՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐ»․ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ  

23/12/2020

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արկադի Անդրիասյանի մասին․

«Մեծ վշտով տեղեկացա լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանի մահվան մասին: Արկադի Անդրիասյանը անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում, նրա օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաև հայրս: Ցավակցում եմ Արկադի Անդրիասյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և ողջ ֆուտբոլային հանրությանը և ցավով կիսում եմ իրենց վիշտը»,- գրել է հավաքականի ավագը։

Հավելենք, որ դեկտեմբերի 22-ի գիշերը վատթարացել էր լեգենդար հայ ֆուտբոլիստ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի խորհրդական Արկադի Անդրիասյանի ինքնազգացողությունը։ Անվանի մասնագետը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։