Not Selected

«ՆՐԱՆ ԱՍԵԼ ԷԻ, ՈՐ ԻՄ ԿՈՒՌՔՆ Է»․ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ

23/12/2020

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը իր կարծիքն է հայտնել լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ Արկադի Անդրիասյանի մասին․

«Արկադի Անդրիասյանն իմ կուռքերից էր։ Նա հրաշալի ֆուտբոլիստ էր, որն իմ կարծիքով ժամանակակից ֆուտբոլում կարող էր խաղալ եվրոպական ամենաուժեղ թոփ-ակումբներում։ Տաղանդի ու վարպետության տեսանկյունից հնարավոր է, որ նա բոլոր ժամանակների հայ լավագույն ֆուտբոլիստն էր։

Նա մեծ մարզիչ էր, որը շատ հաջողություններ գրանցեց։ Անդրիասյանն իր հետքը թողել է՝ դաստիարակելով բարձրակարգ շատ ֆուտբոլիստների, եթե ոչ Անդրիասյանը, ապա կայացած ֆուտբոլիստների մի ամբողջ պլեադա չէր լինի։

Նրա հետ անձնապես ծանոթացել էի նախորդ տարի, այդ ժամանակ ես նրան ասել էի, որ երկար տարիներ շարունակ նա եղել է իմ կուռքը ու հիմա մեծ պատիվ է, որ ճանաչում եմ իրեն: Մեծ ցավ ապրեցի, երբ իմացա, որ նա այլևս մեզ հետ չէ։ Հանգչիր խաղաղությամբ, մեծ վարպետ»,- ասել է Գրիգորյանը։