Not Selected

ՋԻԱՆԻ ԻՆՖԱՆՏԻՆՈՆ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24/12/2020

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն նույնպես ցավակցական ուղերձ է հղել Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ:

 

«Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունն ուղղել նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ: Բառերը չեն հերիքում արտահայտելու այս կորստի տխրությունը:

Իր կարիերայի ընթացքում Անդրիասյանն անցկացրել է մի քանի հանդիպում ԽՍՀՄ ազգային հավաքականում, 1972-ին Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ, իսկ օլիմպիական հավաքականի կազմում նվաճել է բրոնզե մեդալ (1972 թ.): Ակումբային մակարդակում հիշարժան են նրա ելույթները Երևանի «Արարատի» կազմում, որի հետ 1973 թվականին նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը և երկու անգամ (1973թ․ և 1975թ․) դարձել ԽՍՀՄ գավաթակիր: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Անդրիասյանը սկսեց մարզչական գործունեություն ծավալել՝ մարզելով մի շարք ակումբներ, այդ թվում՝ Երևանի «Արարատը»:

Հայկական ֆուտբոլի լեգենդին 1971 թ. շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում, 1982 թվականին՝ ՀԽՍՀ վաստակավոր մարզչի կոչում, իսկ 2011 թվականին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշան: Մենք չենք մոռանա և կկարոտենք նրա ժառանգությունը և նվաճումները, մասնավորապես, առաջատարի հատկությունները, անհատականությունը և մարդկային որակները:

Ֆուտբոլային միջազգային ընտանիքի անդամների անունից ցանկանում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Արկադի Անդրիասյանի ընտանիքին, ընկերներին և սիրելիներին փոխանցել խորին ցավակցություններս:

Հուսով եմ, որ այս հիշողությունները և կարեկցանքի խոսքերը խաղաղություն և սփոփանք կբերեն այս դժվարին ժամանակաշրջանում»,- նշված է Ինֆանտինոյի ուղերձում: