Not Selected

ԾԱՂԿԱԴՐՈՒՄ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ

24/12/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ դեկտեմբերի 24-ին կազմակերպվեց ծաղկադրում լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ Արկադի Անդրիասյանի արձանի մոտ։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի անձնակազմի ու ակադեմիայի սաների հետ միասին ծաղկադրման արարողությանը մասնակցեցին «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Նիկոլայ Ղազարյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը, ինչպես նաև հայկական ֆուտբոլի վետերաներն ու երկրպագուները։

Արարողության ավարտին Անդրիասյանին նվիրված հատուկ հուշամատյանում իրենց սրտի խոսքը գրեցին միջոցառման մասնակիցները։