Not Selected

ՍԵՐԳԵՅ ԲՈՆԴԱՐԵՆԿՈ. «ԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ ՄԻՇՏ ԿՆԱ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ»․

25/12/2020

Մեզ հետ զրույցում լեգենդար Արկադի Անդրիասյանի մասին իր կարծիքն է հայտնել «Արարատ-73»-ի մեկ այլ լեգենդար ներկայացուցիչ Սերգեյ Բոնդարենկոն․

«Արկադին մեծ օրինակ էր բոլորի համար։ Նա այն լիդերներներից էր, որ խաղադաշտում ներդնում էր ամեն ինչ՝ հանուն թիմի, հանուն հաղթանակի ու երկրպագուների։ Նա հոյակապ ֆուտբոլիստ էր, հայկական ֆուտբոլում՝ լավագույնը։ Սա մեզ համար իսկապես մեծ ցավ է։ Ափսոսում եմ, որ ԱՄՆ-ում գտնվելուս պատճառով չհասցրի իր հետ շատ ժամանակ անցկացնել։ Մենք հպարտ ենք նրանով։ Անդրիասյանը միշտ կմնա մեր սրտերում»,- մեզ հետ զրույցում ասել է Սերգեյ Բոնդարենկոն։