Not Selected

ԳԱԼԴ ԲԱՐԻ, ՆՈՐ ՏԱՐԻ

31/12/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ջերմորեն շնորհավորում է Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Թող 2021 թվականը լինի հետևողական աշխատանքի և լուրջ ծրագրերի իրագործման տարի։ Թող Ձեզնից յուրաքանչյուրի առջև բացվեն հաջողության դռները։ Մեր հայրենիքին մաղթում ենք խաղաղություն, մեր ընտանիքներին՝ առողջություն, հաջողություն, բարեկեցություն ու երջանկություն, մանուկներին՝ ծիծաղ ու խինդ, տարեցներին՝ արժանապատիվ հանգիստ։

Թող գալիք տարում Ձեզնից յուրաքանչյուրը, Ձեր հարազատները, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, աշխարհի յուրաքանչյուր հայ կարողանա երազել և իրականացնել իր երազանքները։

Շնորհավոր Նոր տարի