Not Selected

ՀՐԱՉ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

31/12/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանն ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ․

 

Հարգելի՛ ֆուտբոլասերներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտվող տարին լեցուն էր դժվարություններով ու մարտահրավերներով։ 2020 թվականին հանգամանքները դասավորվում էին այնպես, որ մեզ համար մեր աշխատանքի վրա կենտրոնանալը դառնում էր անչափ դժվար ու ոչ դյուրին։ Սակայն ցանկացած դժվարություն ու մարտահրավեր մեզ ավելի ուժեղ դարձնելու հատկություն ունի։

Ավարտվող տարին մեզնից խլեց շատ բան, բայց նաև մտածելու ու մեր արժեքները վերանայելու հնարավորություն տվեց։ Դժվարություններից ու մարտահրավերներից զերծ մնալ ու խուսափել չենք կարող, բայց կարող ենք հաղթահարել դրանք, եթե դրսևորենք սեր, կամք ու ցանկություն։

Ես լիահույս եմ, որ 2021 թվականը կլինի բարության ու առաջընթացի տարի։ Ցանկացած նոր տարի նոր հնարավորություն է քայլ դեպի առաջ կատարելու համար։ Օգտագործենք այդ հնարվորությունը, յուրաքանչյուրս մեր աշխատանքում չթերանանք, մեր գործում լինենք լավը ու այդ դեպքում մենք կնպաստենք թե՛ մեր երկրի զարգացմանը, թե՛ անձնական առաջընթացին։ Սա է կյանքի որակը դեպի լավը փոխելու բանաձևը։

Հաջողության հասնելու առաջին նախապայմանը դրական մտածողությունն է։ 2021 թվականին նայենք լավատեսորեն ու ակնկալեք միայն դրականը։ Թող միշտ սիրո, երջանկության, հոգատարության և փոխըմբռնման մթնոլորտ տիրի մեզնից յուրաքանչյուրի տանը:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ