Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2006-1»-Ը ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ

04/12/2020

Դեկտեմբերի 4-ին կայացան Արցախյան հերոսների հիշատակին նվիրված մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները։ Վալերի Ալեքսանյանի գլխավորած «Ուրարտու-2006-1»-ը ուժերը չափեց «Արարատ-Արմենիա-2006» թիմի հետ ու առավելության հասնելով 3-0 հաշվով՝ իր տեղն ապահովեց եզրափակչում։ Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գագիկ Պետրոսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դավիթ Ղիասյանը։ 

Կիսաեզրափակչի մյուս՝ «Փյունիկ-2006-1» - «Միկա-2006» խաղում հաղթող ճանաչվեց «Փյունիկի» պատանեկան թիմը, որի հետ էլ հանդիպելու ենք եզրափակչում դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին։ 

Ներկայացնում ենք լուսանկարներ կիսաեզրափակչի հանդիպումից․