Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ ԵՆ

04/12/2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմի ֆուտբոլիստներն ու անձնակազմը կորոնավիրուսային COVID-19 PCR հերթական թեստավորումն են անցել։ Թիմի 5 ֆուտբոլիստների PCR թեստերի պատասխանները եղել են դրական։ Վարակակիր ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացվել են։

«Ուրարտուի» ֆուտբոլիստների թեստերի պատասախանները ուղարկվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։ ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաշվի առնելով 2020-2021 մրցաշրջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի 3-րդ հոդվածի 5-րդ կետը, ինչպես նաև ՀՖՖ Բժշկական կոմիտեի նիստի ժամանակ կայացված որոշումը, կայացրել է որոշում հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի դեկտեմբերի 6-ին նշանակված 15-րդ տուրի «Ուրարտու» – «Արարատ», ինչպես նաև 7-րդ տուրից հետաձգված և դեկտեմբերի 11-ին նշանակված «Ուրարտու» – «Արարատ-Արմենիա» հանդիպումները։